ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը վշտացել է Իսրայելի քնեսեթի որոշումից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորապես վշտացած է Պաղեստինի տարածքներում Իրսայելի նոր բնակավայրերը օրինականացնող որոշումից, որ կայացրել է երկրի խորհրդարանը։
«Այս օրենքը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ հեռուն գնացող հետեւանքներ է ունենալու Իսրայելի համար», – ասված է հայտարարության մեջ։ Գուտերեշը համարում է, որ այս օրենքը յուրահատուկ «անձեռնմխելիություն» է շնորհում Արեւմյան ափին պաղեստինցիների եւ մասնավոր սեփականություն հանդիսացող հողերում շինություններ կառուցողների համար։
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը կրկին հայտարարել է, որ կողմերը պետք է խուսափեն ցանկացած քայլերից, որոնք վտանգում են երկու պետությունների ստեղծման մասին որոշման կայացումը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



