Լապշինին արտահանձնեցին Ադրբեջանին. բլոգերն արդեն Բաքվում է (Photo)
ՖՈՏՈArmtimes.com-ը գրում է.
Բելառուսն Արցախ այցելելու համար ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին արդեն արտահանձնել է Ադրբեջանին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Էլդար Սուլթանովին:
Հայտնի բլոգերն արդեն Բաքվում է` Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում, որտեղ նրան ուղակցում են դատախազության աշխատակիցները: «Լապշինին տեղափոխող ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Բաքվում», - ասել է Սուլթանովը: Հիշեցնենք, որ Բելառուսի Գերագույն դատարանն այսօր կայացած դռնփակ նիստում օրինական է ճանաչել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին երկրի գլխավոր դատախազության կողմից հունվարի 20-ին կայացված որոշումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



