Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Չինովնիկների՝ «մանր գողությամբ» զբաղվելու հավանականությունը կնվազի. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ 2017 թ. հունվարի 1–ից ուժի մեջ է մտել «Պետական գնումների մասին» նոր օրենքը, որի շնորհիվ գնումների գործընթացը բավականին պարզեցվել է: Բացի այդ, այն այսուհետ իրականացվելու է էլեկտրոնային աճուրդի միջոցով, որի շնորհիվ էլ ավելի կնվազի նաև պետական պաշտոնյա–բիզնես հանրություն անմիջական շփումը: Ուշագրավ է, որ այս հարթակի միջոցով այսուհետ հնարավոր կլինի տեսնել նաև, թե հայտարարված մրցույթին հաղթած կազմակերպությունից բացի ինչ այլ ընկերություններ են մասնակցել, ինչու չեն հաղթել և այլն: 

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողներին վստահեցրեց, որ ներդրված էլեկտրոնային հարթակը գնման գործընթացը թափանցիկ դարձնելուց բացի, կօգնի «մերկացնել» բոլոր՝ հայտնի ու անհայտ կազմակերպությունների կարողություններն ու գործողությունները:
Կարճ ասած, հույս կա, որ այսուհետ պետական մարմինները չեն կարողանա 50 դրամանոց գրիչը գնել ասենք՝ 100 դրամով, այն էլ իրենց նախընտրած ընկերություններից: Բացի այդ, նոր ինտերնետ հարթակը «խոստանում» է պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք մինչև վերջերս համարվում էին «յոթ սարի հետևում» և «յոթ բանալու տակ» պահվող տեղեկություններ: 

«Գնումների մասին նոր օրենքն ունի այնպիսի կարգավորումներ, որոնք նախկինում չեն եղել: Ամենակարևոր կարգավորումներից մեկը կոռուպցիոն դրսևորումները կանխարգելելու հզոր մեխանիզմների ստեղծումն է: Դրանցից մեկը շահերի հայտարարագրման ինստիտուտն է: Եթե այն չլիներ, ապա շատ բարդ կլինել ապացուցել, թե այս կամ այն պետական պաշտոնյան այս կամ այն տնտեսվարողի հետ փոխկապակցվածություն ունի, թե՝ ոչ: Այսուհետ, այդպիսի տեղեկատվությունը պետք է հրապարակվի, և մենք կարծում ենք, որ այդ գործիքի գեղեցկությունը նաև լինելու է այն, որ ոչ թե լինելու է պատժող, այլ՝ կանխարգելող»,– ասաց Վ. Արամյանը: 
Խոսելով որոշակի ժամանակահատվածում մատակարարվող այս կամ այն ապրանքների գնի տատանումներից բխող գնորդ–մատակարար երկկողմանի ռիսկերի մասին, ՀՀ ֆինանսների նախարարն ասաց, որ դրանք այլ կերպ են կարգավորվում: 

«Դրա համար գոյություն ունի շրջանակային համաձայնագրի գաղափարը, որն այսօր գործում է: Հետագայում այդ համակարգը նույնպես կիրականացվի էլեկտրոնային աճուրդի միջոցով: Օրինակ՝ բենզինի դեպքում, պայմանագրերը կնքվում են ըստ պահանջի: Հարցումն ուղարկվում է մրցույթի մասնակից ընկերություններին, որից հետո նրանք ներկայացնում են իրենց կողմից մատակարարվող ապրանքի գինը, ընտրվում է մատակարարը և նրա հետ կարճաժամկետ պայմանագիր է կնքվում: Սա գործիք է, որը հաշվեկշռում է երկկողմանի ռիսկերը»,– ասաց Վ. Արամյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան