Թրամփը պատմել Է, որ օրը հինգ ժամից պակաս Է քնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քնին տրամադրում Է 4 – 5 ժամից ոչ ավելի եւ առավոտները հայտնաբերում Է իր մասին ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների հերթական կեղծիքները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 70-ամյա Թրամփն այս մասին հայտնել Է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի վերջին դրվագը փետրվարի 7-ին ցուցադրվել Է եթերում:
«Ես աշխատում եմ շատ ու երկար, սովորաբար մինչեւ կեսգիշեր կամ գիշերվա ժամը մեկը: Արթնանում եմ առավոտյան ժամը հինգին»,- պատմել Է պետության ղեկավարը: «Ընթերցում եմ թերթերը, հեռուստացույցով դիտում եմ, թե ինչ Է տեղի ունենում… Անմիջապես բռնում եմ սուտը»,- շարունակել Է Թրամփը, որն ըստ որում բաց չի թողել հնարավորությունը հերթական անգամ գանգատվելու «որոշ հեռուստաալիքների եւ թերթերի չափն անցնող անազնվությունից, որոնք բացահայտ կեղծիքներ են հրապարակում», հատկապես ԱՄՆ-ի նախագահի վերաբերյալ: Թրամփը հերթակ ան անգամ պնդել Է, որ ԱՄՆ-ի զագվածային լրատվամիջոցները միտումնավոր «սուտ նորություններ» են հրապարակում իր մասին՝ փորձելով ստվեր նետել նախագահի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



