Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄ-2 ավտոճանապարհի Մասիս-Արտաշատ հատվածում փետրվարի 8-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենա է կողաշրջվել, կա տուժած:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մասիս-Արտաշատ հատվածում «էդռադ» ռեստորանի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի 34 AD 880 պետհամարանիշով (վարորդ՝ 1974 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ուղևոր` Ք. Ծ.-ին հոսպիտալացրել են Մասիս քաղաքի ԲԿ-ում: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



