Թրամփը հիասթափված է իր մամուլի քարտուղարից եւ նրա համար գործընկեր Է փնտրում. CNN
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված Է իր մամուլի քարտուղար Շոն Սփայսերից եւ նոր մարդ Է փնտրում Սպիտակ տան աշխատակազմում հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Ներկայում Սփայսերը միաժամանակ զբաղեցնում Է մամուլի քարտուղարի եւ հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնը, թեեւ սովորաբար այդ պաշտոններն զբաղեցնում են տարբեր մարդիկ, հիշեցնում Է CNN-ը:
«Դոնալդ Թրամփը հիասթափված Է Սփայսերից»,- նշել Է հեռուստաալիքը: Նա հիշեցնում Է, որ Սփայսերը երկար ժամանակ աշխատում Է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունում եւ կուսակցության նախկին նախագահ, իսկ այժմ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռինս Փրիբասի մերձավոր զինակիցն Է:
«(Անձնակազմի) հավաքագրման գործընթացին մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ Թրամփը սրտնեղված Է Փրիբասից վարչակազմում նախագահից հետո հնարավոր Է ամենատեսանելի դիրքում Սփայսերի ընտրության պատճառով»,- գրում Է CNN-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



