Թրամփի կինը հաշտության համաձայնության է հասել իրեն զրպարտած բլոգերի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը մինչդատական կարգով կարգավորել Է Մերիլենդի նահանգից բլոգեր Ուեսբթեր Թարփլիի կողմից այն հրապարակումների գործը, որոնք արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Բեւեռլի Հիլզում (Կալիֆոռնիայի նահանգ) գտնվող Harder, Mirell & Abrams գործակալությունից նրա փաստաբանների հաղորդագրության մեջ:
Միացյալ Նահանգների նախագահի կինը «հաշտության համաձայնության Է եկել Թարփլիի հետ, որը համաձայնել Է ներողություն խնդրել եւ Էական փոխհատուցում վճարել Թրամփի ընտանիքին», նշված Է հայտարարության մեջ: «2016 թվականի օգոստոսի 2-ին ես հրապարակել եմ հոդված Մելանյա Թրամփի մասին, որը լի Էր կեղծ եւ նրան վարկաբեկող արտահայտություններով»,- մեջբերում են անում փաստաբանները 71-ամյա բլոգերի նամակից:
Նա խոստովանել Է, որ «այդ սուտ արտահայտությունները» վնաս են հասցրել պետության ղեկավարի ընտանիքի անդամներին, եւ նրանցից «անկեղծ ներողություն Է խնդրել»: Ըստ որում փաստաբանները չեն նշել այն գումարի չափը, որը պարտավորվել Է վճարել բլոգերը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



