ՌԴ-ն իրավաբանական անհրաժեշտ գործողությունները ձեռնարկում է Լապշինին պաշտպանելու համար. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը շարունակում Է ձեռնարկել անհրաժեշտ իրավաբանական բոլոր գործողությունները, որոնք նպատակամղված են բլոգեր Ալեքսանդր Լապշինին պաշտպանելուն, որը Բելառուսի կողմից հանձնվել Է Ադրբեջանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողներին հարցերին:
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել Է, որ Լապշինն ունի մի քանի քաղաքացիություն, այդ թվում եւ Ռուսաստանի, ինչի կապակցությամբ «մեզ համար նա մեր երկրի քաղաքացին Է»:
«Նրա շահերը շարունակում ենք օրինական կարգով պաշտպանել: Դրանք բանակցություններ չեն, բայց անհրաժեշտ իրավաբանական բոլոր գործողությունները, որոնք նպատակամղված են նրա շահերը պաշտպանելուն, կատարվում են»,-ընդգծել Է Պեսկովը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



