ԱՄՆ-ում սենատորները ցանկանում են արգելել Կոնգրեսի շրջանցմամբ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկումը. CNN
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում մի խումբ սենատորներ մտադիր են փետրվարի 8-ին պաշտոնապես իրենց գործընկերների քննարկմանը ներկայացնել օրինագիծ, որին համապատասխան նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկել միայն Կոնգրեսի թույլտվությամբ:
Ինչպես հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, փաստաթուղթը, որի գլխավոր հեղինակներ են հանդես եկել հանրապետական Լինդսի Գրեմը եւ դեմոկրատ Բեն Քարդինը, երկկուսակցական լայն հավանություն Է գտնում Կապիտոլիումի բլրին:
Օրինագիծը, որի բովանդակությանը ծանոթացել Է CNN-ը, ստացել Է «Ակտ Ռուսաստանի հետ հարաբերությունների գնահատման մասին» անվանումը եւ մշակվել Է այն դեպքի համար, եթե Թրամփը որոշում կայացնի թուլացնել նախկին նախագահ Բարաք Օբամայի հրամանագրերով Մոսկվայի դեմ սահմանված սահմանափակիչ միջոցները: Հեռուստաընկերության տեղեկություններով՝ փաստաթուղթն «Սպիտակ տնից կպահանջի պատրաստել զեկույց՝ մանրամասն բացատրությամբ, թե ինչու Է ձգտում չեղարկել պատժամիջոցները, ինչպես նաեւ կսահմանի 120-օրյա ժամանակամիջոց, որի ընթացքում Կոնգրեսը կկարողանա քվե արկել» նման քայլի «դեմ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



