Աֆղանստանին նվիրված միջազգային հանդիպումը փետրվարի 15-ին կանցկացվի Մոսկվայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանին նվիրված միջազգային հանդիպումը փետրվարի 15-ին կանցկացվի Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության աղբյուրը:
Հանդիպմանը հրավիրված են Աֆղանստանի, Պակիստանի, Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի ներկայացուցիչները:
ՏԱՍՍ-ի տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմից ներկա կլինեն ՌԴ նախագահի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ-ի Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը, ինչպես նաեւ ՌԴ ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովը:
Ավելի վաղ նման հանդիպման անցկացման պլանների մասին փետրվարի կեսերին հայտնել Էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք հուսով ենք, որ մեր բոլոր գործընկերները ներկայացված կլինեն բարձր մակարդակով: Նրանց մեծամասնությունն արդեն հաստատել Է իր մասնակցությունը նման լավ մակարդակով»,-նշել Է նախարարը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



