Բելառուսը եւ Վրաստանը համագործակցության նոր ուղիներ են փնտրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի իշխանությունները շահագրգռված են մասնակցելու այն նախագծերին, որոնք իրականացվում են Վրաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության փոխնախարար Ալեքսանդր Օգորոդնիկովը Վրաստանի փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլիի հետ Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո: «Մենք գիտենք, որ ձեզ մոտ զարգանում են առողջարանները, եւ, համապատասխանաբար, մեր շինարարական ծառայություններն ենք առաջարկել՝ դրանք ձեր երկրո ւմ իրականացնելու համար»,-ասել Է Օգորոդնիկովը:
Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ համագործակցության հիմնական ուղղություններն են՝ գյուղատնտեսությունը, տրանսպորտը եւ զբոսաշրջությունը:
Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ արտաքին առեւտրական շրջանառությունը 2016 թվականին կազմել Է ավելի քան 76,2 մլն դոլար, այդ թվում՝ Վրաստանից արտահանումը կազմել Է մոտավորապես 18,3 մլն դոլար, իսկ Բելառուսից ներմուծումը՝ մոտավորապես 58 մլն դոլար, հաղորդել Է Sputnik-ը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



