Քարաթափում Սարալանջի պողոտայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 8-ին, ժամը 16.23-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարալանջի պողոտա-Ա. Ավետիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով վնասվել են «Renault Logan» եւ «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում. մոտակայքում կայանված են եղել մասամբ վնասված «Անի» տաքսի ծառայությանը պատկանող «Renault Logan» մակինիշի 436 ՕM 61, «Nissan Tida» 82 QQ 084 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթեւեկելի հատվածից:
Դեպքի վայրում են գտնվել ՃՈ աշխատակիցները:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



