Արման Սահակյանի ղեկավարած կառույցը որոշել է ետ չմնալ ճոխ գնումներից. «Ժողովուրդ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«ՀՀ նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը՝ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը, իր կուսակից ընկերներից բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին շարունակում է պետբյուջեի հաշվին հարստացնել։ Բանն այն է, որ այս վարչությունը տեղակայված է Տիգրան Մեծի 4 հասցեում՝ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին պատկանող շենքում, որին ինչպես պարզել է «Ժողովուրդ» օրաթերթը, տարեկան 10 մլն 608 հազար դրամ վարձավճար է մուծում։
Արման Սահակյանի ղեկավարած կառույցը նաեւ որոշել է ետ չմնալ ճոխ գնումներից, որոշվել է գնել համակարգիչ՝ 750 հազար դրամ արժողությամբ, ևս 14 համակարգիչ էլ նախատեսված է ձեռք բերել արդեն շուկայական գներով՝ 260 հազար դրամով։ Ի դեպ, վերջերս վարչապետը նրան հորդորել էր անբարեխիղճ կառավարիչների «ողնաշարները կոտրել», բայց ոնց հասկանում ենք՝ հազիվ թե նա սկսի իր ողնաշարը կոտրելուց»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։