Միջազգային Կարմիր խաչը դադարեցրել Է աշխատանքն Աֆղանստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունը դադարեցրել Է աշխատանքն Աֆղանստանում իր աշխատակիցների վրա կատարված հարձակումից հետո, որը կազմակերպությունում որակել են «ստոր», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Փետրվարի 8-ին Կարմիր մահիկի վեց աշխատակիցներ են զոհվել երկրի հյուսիսում զինված մարդկանց հարձակման հետեւանքով: Եվս երկու աշխատակիցներ անհետ կորել են:
Կարմիր խաչում հայտարարել են, որ ժամանակավորապես դադարեցնում են իրենց հումանիտար առաքելությունը, որպեսզի պարզեն, թե ինչ Է տեղի ունենում:
Կազմակերպությունում նաեւ հայտարարել են Աֆղանստանում իրենց աշխատակիցների բռնի մահվան դեպքերի «անընդունելի» ավելացման մասին:
Առաջին անհրաժեշտության իրեր փոխադրող Կարմիր խաչի հումանիտար ավտոշարասյունը, որի կազմում եղել են երեք վարորդ ու հինգ աշխատակիցներ, փետրվարի 8-ին հանկարծակի հարձակման Է ենթարկվել Ջաուզջանի նահանգում:
Ոստիկանությունում կարծում են, որ հարձակումը կազմակերպվել Էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



