Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հաղորդավարը պետք է ուղիղ եթերում բարի լինի ու սիրի հյուրին, ոչ թե կանացի նախանձով լցված լինի». Մհերի պատասխանը Դիանային և Արտակին

ԼԱՅՖ

 Tert.am Life–ը գրում է

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երգիչ Մհերը «Երեկոյան Երևան» հաղորդման շրջանակներում ուղղում է հաղորդավար Արտակ Վարդանյանին։ Վերջինս ուղիղ եթերում հայտնում է. «Ի դեպ, այսօր նաև ծնվել է Գեորգի Մինասյանը։ Սիրված արտիստն այսօր տոնում է իր տարեդարձը»։ Մհերը ուղղելով Արտակի խոսքը՝ ասում է. «Ինչպես է նշում իր տարեդարձը, Գորգի Մինասյանը չկա»։ հատկանշական է, որ տեսանյութը համացանցում հայտնվեց այն բանից հետո, երբ նույն հաղորդման շրջանակում Դիանա Մալենկոն Մհերի քրոջ նոր տեսահոլովակը նմանեցրեց Dua Lipa-ի «Be The One» երգի տեսահոլովակին։

 Tert.am Life–ը կապ հաստատեց Մհերի հետ։ Նա ասաց, որ այստեղ ոչ մի սկանդալ չի տեսնում։ «Ոչ մի սկանդալ չկա։ Դիանա Մալենկոն՝ որպես հաղորդավարուհի հայտնել է իր սուբյեկտիվ կարծիքը։ Նմանակում ընդհանրապես չկա։ Միգուցե, Ռոզային են նմանեցնում։ Տեսահոլովակը ես եմ նկարել և ընդհանրապես չեմ էլ ճանաչում այդ երգչուհուն։ Դա մեր մտահղացումն է եղել։ Աթոռը, որը խոսակցությունների հիմք է դարձել, ասեմ, որ 10 տարուց ավելի է՝ դրված է առևտրի կենտրոններից մեկում։ Անգամ աթոռի գույներն են տարբեր։ Այնքան տեսահոլովակներ կան աթոռով, որ պարզապես ծիծաղելի է անգամ քննարկել դա։ Հետո էլ մարդ կարող է հայտնել իր կարծիքը, մենք դրանից չենք նեղվում, չենք վիրավորվում»,– ասաց Մհերը։ 

Մհերից հետաքրքրվեցինք, եթե վիրավորանք չկա, իր և Արտակի մասնակցությամբ տեսանյութն էլ միտումնավոր չէ հենց այսօր հայտնվել համացանցում, ինչո՞ւ է Մհերը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում կիսվել այդ մասին հրապարակումներով. «Ես կարող եմ կիսվել տարբեր նյութերով։ Իմ էջում այդ նյութով կիսվելը չի նշանակում, որ վիրավորված եմ։ Ինձ հետաքրքիր էր և ես կիսվեցի, ոչ մի վիրավորանք չկա»։

 Թեև Մհերը նշեց, որ վիրավորված չէ, անդրադարձավ նաև հաղորդավարների աշխատանքին. «Կուզեի խոսել մասնագիտական չափանիշների մասին։ Կարծում եմ՝ հաղորդավարը  ուղիղ եթերում պետք է լինի բարի ու սիրի հյուրին, ոչ թե կանացի նախանձով լցված լինի։ Սա այն թեման չէ, որ պետք է ծավալվել ու քննարկել։ Մենք ոչ մի խնդիր չունենք նրանց հետ։ Համացանցում արդեն օգտատերերն իրենց ձևով են մեկնաբանում միջադեպը։ Պարզապես հաղորդավարները պետք է տեղեկացված լինեն` ուղիղ եթերում ճիշտ տեղեկություն հաղորդեն։ Նույն Դիանա Մալենկոյի հնչեցրած կարծիքը՝ պետք է ավելի տեղեկացված լինել, քանի որ տեսահոլովակներն ընդհանրապես նման չեն։ Ամեն մեկը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել։ Միգուցե, Դիանան շատ է սիրում այդ երգչուհուն և նմանեցրել է Ռոզային»։

 Հստակեցնող հարցին` ինչ է նշանակում հաղորդավարը պետք է սիրի հյուրին, Ռոզային չե՞ն սիրել, նա պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ով է սիրում իմ քրոջը, ով՝ ոչ: Կարծում եմ՝ հաղորդավարը հաղորդման ժամանակ պետք է լինի օբյեկտիվ, ոչ թե արտահայտի սուբյեկտիվ կարծիք։ Կարծում եմ՝ ամեն մեկը պետք է պրոֆեսիոնալ ձևով մոտենա իր մասնագիտությանը»։

 

Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնին Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանԼիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր ԿամենդատյանԱրոնյանը հաղթել է Մամեդյարովին․ Total Chess World Championship Tour Pilot 2026 Սի Ծինփինը կոչ է արել ամբողջությամբ վերացնել միջուկային զենքը Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դեկտեմբերին ՀայաստանումԽաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր ԱվետիսյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա Ամուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ ՍավգուլյանՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունել