Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 25-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար ՆԱՏՕ-ի առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 25-ին Բրյուսելում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
«Շատ ուրախ եմ՝ իմ գործընկերներին մայիսի 25-ին Բրյուսելում ընդունելու ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովում եւ բացելու դաշինքի նոր կենտրոնակայանը»,-գրել Է Միշելը Twitter-ում:
Բրյուսելի գագաթնաժողովը կկայանա Վարշավայում դաշինքի ղեկավարների՝ 2016 թվականի հուլիսի 8-9-ին տեղի ունեցած հանդիպումից մեկ տարի չանցած: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել Է, որ ՆԱՏՕ-ի Բրյուսելի գագաթնաժողովը կանցկացվի ավելի նեղ ձեւաչափով, եւ դրա գլխավոր նպատակը կլինի հանդիպումն ԱՄՆ-ի նոր նախագահի հետ:
Ինչպես փետրվարի 6-ին հայտնել Է դաշինքը, ամփոփելով Ստոլտենբերգի եւ Թրամփի միջեւ կայացած հեռախոսային բանակցությունների արդյունքները, նիստում քննարկվելու են, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարը, դաշինքի անդամների միջեւ ծախսերի արդարացի բաշխումը, Ուկրաինան եւ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



