Վարչապետի հանձնարարականների կատարողականները կամփոփվեն փետրվարի վերջին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերատեսչություններին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի տրած հանձնարարականների կատարողականները կամփոփվեն փետրվարի վերջին: Այդ մասին գործադիրի նիստի ավարտին հայտարարեց վարչապետը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, վարչապետը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին մեկ անգամ ևս հորդորեց հատուկ ուշադրություն դարձնել սփյուռքահայության ներուժի արդյունավետ օգտագործման վերաբերյալ տրված հաննարարականին: «Այդ դաշտում մենք ունենք մեծ պոտենցիալ, որը չենք օգտագործում: Պետք է մաքսիմալ կարողանանք օգտագործել առկա ներուժը՝ բոլոր ոլորտներում, այդ թվում ներդրումների ներգրավման, առողջապահության, գյուղատնտեսության, կառավարման մշակույթի»,- ասաց Կարեն Կարապետյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



