Տեղատարափ անձրեւները ուժգին ջրհեղեղ են առաջացրել Կալիֆոռնիայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ի հարավ-արեւմուտքում տեղացած հորդառատ անձրեւները լուրջ հեղեղումներ ու սողանքներ են առաջացրել Կալիֆոռնիայի նահանգում: Տեսանյութ Է հրապարակել BFMTV-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տարերքի գլխավոր հարվածը բաժին Է հասել Սան Ֆրանցիսկոյի ծոցին: Հաղորդվում Է տապալված ծառերի եւ Էլեկտրահաղորդման գծերի կտրվելու մասին:
Առանձին շրջաններում խախտված Է ավտոմոբիլային հաղորդակցությունը: Ինչպես ճշտել են տեղի օդերեւութաբանական ծառայությունում, սկսած 2016 թվականի հոկտեմբերից Կալիֆոռնիայում գրանցված տեղումների ծավալն արդեն գերազանցել Է տարեկան նորման:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



