Վրաստանի նախագահը մարտի 1-ին այցով կժամանի Բելառուս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դմիտրի Կումսիշվիլին հանդիպում Է ունեցել Բելառուսի՝ Թբիլիսիում գտնվող կառավարական պատվիրակության ներկայացուցիչների հետ, քննարկվել են երկու երկրների հետագա համագործակցության հիմնական ուղղությունները:
Այդ մասին հայտնել Է Գրուզիա Online-ը՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությանը:
Այցը կայացել Է կողմերի փոխնախարարների մակարդակով երկկողմ քաղաքական կոնսուլտացիաների հերթական փուլի շրջանակներում: Հանդիպման ընթացքում արծարծվել են ռազմավարական այն հարցերը, որոնք նպաստելու են երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանը: Բացի այդ, քննարկվել Է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ մարտի 1-2-ին պլանավորված այցը Բելառուս:
«Մենք քննարկեցինք երկու երկրների տնտեսական համագործակցության հարցերը, առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները եւ հնարավոր ներդրումային նախագծերը»,-ասել Է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Նիկոլոզ Գագուան՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:
Իր հերթին Բելառուսի արդյունաբերության փոխնախարար Ալեքսանդր Օգորոդնիկովը Կումսիշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել Է, որ Բելառուսի իշխանությունները շահագրգռված են մասնակցելու այն նախագծերին, որոնք իրականացվում են Վրաստանում: «Մենք գիտենք, որ ձեզ մոտ զարգանում են առողջարանները, եւ, համապատասխանաբար, մեր շինարարական ծառայություններն ենք առաջարկել՝ դրանք ձեր երկրում իրականացնելու համար»,-ասել Է Օգորոդնիկովը:
Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ համագործակցության հիմնական ուղղություններն են՝ գյուղատնտեսությունը, տրանսպորտը եւ զբոսաշրջությունը:
Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ արտաքին առեւտրական շրջանառությունը 2016 թվականին կազմել Է ավելի քան 76,2 մլն դոլար, այդ թվում՝ Վրաստանից արտահանումը կազմել Է մոտավորապես 18,3 մլն դոլար, իսկ Բելառուսից ներմուծումը՝ մոտավորապես 58 մլն դոլար:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



