Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերգեյ Շաքարյանց. «Արտահերթ նիստ հրավիրիր, Սերժ Սարգսյան, ապտակի՛ր Լուկաշենկոյին». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բելառուսի Հանրապետության կողմից Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու փաստը որքան էլ անսպասելի չէր, այնուամենայնիվ, խոսում է հայկական կողմի թույլ և տկար արտաքին դիվանագիտություն ունենալու մասին: Ու եթե դիվանագիտական հարթակի անգործությունը մեղմելու համար Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանատան մոտ որոշ ակտիվիստներ բողոքի ցույց կազմակերպեցին, ապա Բելառուսում հայկական դեսպանատնից ոչ գվվոց լսվեց, ոչ էլ՝ բվվոց: Ավելին, Բելառուսում հայկական դեսպանատան կայքի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ այտեղ 2016 թ. սեպտեմբեր ամսից ոչ միայն ժամանակն է կանգնել, այլև՝ կյանքը: 

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով արտահանձնման փաստին նշեց, որ դժվար է պատկերացնել, թե Լուկաշենկոյի երևակայությունը մինչև որտեղ կարող է հասնել, սակայն սրանով Բելառուսը Հայաստանի համար դառնում է հակառակորդ պետություն: 

«Այս քայլը հեռուն գնացող վտանգներ է պարունակում, քանի որ այլ երկրներում բազում հայեր կան, ովքեր բարեկամներ ունեն Արցախում, կամ ընդհանրապես այցելել են Արցախ: Այսինքն, սա սովորական երևույթ չէ, բայցև այն դեպքն է, երբ այն էլ ընտրություններից առաջ իշխող կուսակցությունը պետք է ցույց տա, որ իրականում կարողանում է տիրապետել իրավիճակին»,– ասաց Ս. Շաքարյանցը: 
Ըստ քաղաքագետի՝ խոսքը կոնկրետ ու դիպուկ քայլերի և ոչ թե իշխանությունների կողմից հնչեցվող դատարկ խոսքերի մասին է: Եվ եթե երկրի նախագահն իր թիմով նման հարվածը կուլ տա, ապա դրա վերջը կարող է շատ ու շատ վատ լինել: 

«Նորմալ պայմաններում, այսօրվա դրությամբ Հայաստանից պետք է արտաքսվեր Բելառուսի դիվանագիտական ողջ կորպուսը: Տղամարդկային քայլը դա է, բայց մերոնք դժվար նման քայլի գնան: Ինչ գնահատական կարելի է տալ այն ղեկավարությանը, որը դեպքերին արագ արձագանքելու ունակություններ չունի: Այս պայմաններում ինչու են իշխանությունները ցանկանում շարունակել ղեկավարել երկիրը: Ու եթե որևէ մեկին թվում է, որ տեղի ունեցածը շախմատային քայլ էր, ապա դա նշանակում է, որ անկարողությունը քրոնիկ բնույթ է կրում: Արտահերթ նիստ հրավիրիր, Սերժ Սարգսյան, ապտակի՛ր Լուկաշենկոյին»,– ասում է Ս. Շաքարյանցը:

Քաղաքագետի խոսքով` Լապշինի հետ կատարվածից առաջ նույնպես պետք էր արձագանքել, իսկ կան իրավիճակներ, երբ հարկավոր է ոչ միայն արագ արձագանքել, այլև կտրուկ քայլեր ձեռնարկել: Եվ ոչ թե սպասել այնքան, որ այս կամ այն երկրից հայերին նույնպես սկսեն Ադրբեջան արտահանձնելու որոշումներ կայացնել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ) Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան USS Theodore Roosevelt ավիակակիրը առնվազն յոթ ամսով կտեղակայվի Մերձավոր Արևելքում Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Մալարիայի վարակից Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներ են մահացել Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել Հրդեհ Երևան քաղաքի Արցախի պողոտայում. յոթ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Ձեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և այլ ծրագրերի իրականացումն ապահովելու համար կհատկացվի 1,174.7 մլն դրամ Թվերի հետևում իրականությունը կարող է բոլորովին այլ լինել․ իշխանության նոր PR-ըՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Օմանի ափերի մոտ արկով հարվածել են նավթատար տանկերի Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՀնդկաստանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է օդաչու Փաշինյանի իշխանության նոր իրականությունըՆունչակու. ինչպես թագավորի «արգելքը» ստիպեց ինքնապաշտպանության նոր միջոց ստեղծել. «Փաստ»Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Չինաստանի ԱԳ նախարարությունը նշել է Ճապոնիայի հետ հարաբերություններում առկա դժվարությունները ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 օգոստոսի). Ինը բալանոց երկրաշարժ, հրդեհ «Օստանկինո» հեռուստաաշտարակում. «Փաստ»Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարությունների հետևումՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանԱնկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Որքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սամվել Գրիգորյանը` ոսկե մեդալակիր Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանԱրարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը 33-ամյա կինը փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց ինքն է ջրահեղձ եղելԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումԱզգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը Փաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը