Թրամփը խոստացել է հարգել «մեկ Չինաստանի» սկզբունքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ փերտրվարի 9-ին կայացած հեախոսազրույցի ընթացքում համաձայնել Է առաջնորդվել «մեկ Չինաստանի» սկզբունքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:
«Երկու երկրների ղեկավարները քննարկել են բազմաթիվ թեմաներ, եւ նախագահ Թրամփը Սի Ցզինպինի խնդրանքով համաձայնել Է հետեւել «մեկ Չինաստանի» քաղաքականությանը»,- նշվում Է հաղորդագրության մեջ:
Սպիտակ տանն ընդգծել են, որ քաղաքական գործիչները «բավականին տեւական հեռախոսազրույց են անցկացրել», որը «շատ անկեղծ Էր, իսկ երկու ղեկավարները լավագույն մաղթանքներն են հղել» ԱՄՆ-ի եւ Չինաստանի ժողովուրդներին: Թրամփը եւ Սի Ցզինպինը փոխադարձ այցերի հրավերներ են արել եւ հույս հայտնել, որ երկկողմ շփումները կշարունակվեն ու կբերեն «շատ լավ արդյունքների», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



