ԼՂՀ զինուժին պատկանող տրանսպորտային միջոցի ոչնչացումն՝ իր անձնակազմով, Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է. ՊԲ-ն հայտնում է հակառակորդի զոհի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր փետրվարի 9-ի երեկոյան ոչնչացվել է ղարաբաղյան զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոց՝ իր անձնակազմով:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված հաղորդագրությունն իրականության հետ ոչ մի կապ չունի:
«Ավելին, ամենայն հավանականությամբ, հակառակորդի զինված ուժերում ոչ կանոնադրային փոխհարաբերությունների արդյունքում հերթական կորուստն է գրանցվել և, նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, ադրբեջանական քարոզչությունը փորձում է այն բարդել ղարաբաղյան կողմի վրա»,- հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



