Թբիլիսիում կանցկացվի հիդրոԷներգետիկային նվիրված միջազգային կոնգրես
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 15-16-ին Թբիլիսիում կանցկացվի «ՀիդրոԷներգետիկա. Կասպիական եւ Կենտրոնական Ասիա» միջազգային կոնգրեսը եւ ցուցահանդեսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Spitnik Վրաստան»-ին հայտնել են Vostock Capital ընկերությունում:
«Միջազգային կոնգրեսը պրոֆեսիոնալ հարթակ Է երկխոսության, փորձի փոխանակման, որոշումներ գտնելու եւ իշխանության ու բիզնեսի ներկայացուցիչների ջանքերի համախմբման համար՝ տարածաշրջանում հիդրոԷլեկտրակայանների շինարարության եւ արդիականացման մի ամբողջ շարք նախագծերի արդյունավետ իրագործման նպատակով»,-հայտնել են կոնգրեսի կազմակերպիչ ընկերությունում:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն Թուրքիայում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, Ռուսաստանում, Տաջիկստանում եւ Ղրղզստանում ինչպես խոշոր, այնպես Էլ միջին ու փոքր ՀԷԿ-երի նոր շինարարության եւ նորոգման ավելի քան 40 նախագծեր: Նախագծերի նախաձեռնողները կկարողանան համագործակցության հնարավորություններ փնտրել միջազգային կազմակերպությունների հետ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



