Դուշանբեից Տաշքենդ է մեկնել 25 տարվա ընթացքում առաջին ինքնաթիռը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ25 տարվա ընդմիջումից հետո Դուշանբեից Տաշքենդ Է մեկնել առաջին մարդատար ինքնաթիռը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տաջիկստանի «Սոմոն Էյր» ավիաընկերությունում հայտնել են, որ ինքնաթիռը կատարել Է տեխնիկական չվերթ, իսկ կանոնավոր թռիչքները կվերականգնվեն փետրվարի 20-ից:
Պլանավորվում Է նաեւ կազմակերպել չվերթեր Ուզբեկստանի այլ քաղաքներ:
Մարտ ամսվա վերջից չվերթերի թիվը կհասցվի երկուսի, թռիչքները կկատարվեն երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին:
Երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ մինչ օրս օդային եւ ավտոբուսային ուղեւորատար հաղորդակցություն չկար: Տաջիկստանի եւ Ուզբեկստանի միջեւ ուղիղ թռիչքները դադարեցվել Էին 1993 թվականին քաղաքական հարաբերությունների սրման պատճառով: Երկրների միջեւ նախկինի պես գործում Է այցագրային ռեժիմը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



