Կարգին Հայկոն չորրորդ երեխային սպասելու լուրերի մասին
ԼԱՅՖՀամացանցում լուրեր են տարածվել, որ դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, ու կինը՝ Իվան, սպասում են իրենց չորրորդ բալիկին: Ըստ շրջանառվող լուրերը՝ Հայկն ու Իվան չեն պարզել երեխայի սեռը, ուզում են անակնկալ մատուցել իրենք իրենց:
Տարածված լուրերի իսկությունը պարզելու համար Tert.am Life-ը խոսեց Հայկի հետ: Դերասանը չհերքեց, բայց և չհաստատեց լուրերը՝ նշելով, որ չի ցանկանում խոսել անձնական կյանքին վերաբերող նորությունների մասին:
«Իմ շրջապատում էլ ոչ ոքի հետ չեմ խոսում այդ թեմայով: Դա նեղընտանեկան հարց է»,- նշեց դերասանը:
Հիշեցնենք, որ Հայկն ու Իվան ծանոթացել են 13 տարի առաջ՝ 2004 թվականին: Նրանք 3 երեխա ունեն՝ Ալիսան, Արթուրը և Ադելը:





1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



