Երևան, 17.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետրոսյանը կենդանի լեգենդ է, ով ոչնչացնում է մրցակիցներին. Ալեքսանդր Պովետկինը՝ հայազգի մարզիկի մասին

ՎԻԴԵՈ

Ռուսաստանում անհամբերությամբ են սպասում քիք-բռնցքամարտի W5 Grand Prix Kitek 2017 մրցաշարի կենտրոնական՝ չեմպիոնական մենամարտին, որում կհանդիպեն միջին քաշայիններ Արտյոմ Պաշպորինը և Իտալիան ներկայացնող լեգենդար Ջորջիո (Գևորգ) Պետրոսյանը: Մենամարտը տեղի կունենա Մոսկվայում փետրվարի 18-ին՝ «Դինամո» մարզահամալիրում: Ծնունդով Բոգորոդսկից Պաշպորինը հանդիսանում է W5-ի վարկածով աշխարհի չեմպիոնը: Նրան հաջողվել է հաղթել այնպիսի ճանաչված մարզիկների, ինչպիսիք են Կոսմո Ալեշանդրեն և Քրիս Նգիմբին: Մասնագետների կարծիքով՝ Պաշպորինը մեծ ռիսկի է գնում, հանդիպելով Պետրոսյանի հետ: Մասնավորապես, շատերը կարծում են, որ Պաշպորինը դեռևս պատրաստ չէ դիմակայելու նման հզոր մրցակիցների, հետևաբար հայազգի մարզիկը շատ արագ նոկաուտի կենթարկի նրան: Բուքմեյքերական ընկերությունները ևս այս դիմակայությունում բացահայտ ֆավորիտ են համարում Ջորջիո Պետրոսյանին: 2013 թվականին Հոլանդիան ներկայացնող Էնդի Ռիսթիից կրած սենսացիոն պարտությունից հետո, Պետրոսյանը ժամանակավորապես հեռացել էր մեծ սպորտից: Սակայն մեկ տարի անց ռինգ վերադառնալով, հայազգի լեգենդը փայլուն մենամարտերի շարք է անցկացնում: Մասնավորապես՝ նա արդեն 7 մենամարտ է անցկացրել և տարել նույնքան հաղթանակ: Մարզասերների շրջանում հատկապես տպավորվել է Պետրոսյանի՝ Թուրքիայի ներկայացուցիչ Էրքան Վարոլի նկատմամբ տարած հաղթանակը:

Առաջիկա մենամարտի մասին կարծիք է հայտնել ռուսաստանցի հայտնի բռնցքամարտիկ, գերծանր քաշային Ալեքսանդր Պովետկինը: «Պետրոսյանը կենդանի լեգենդ է: Միայն նրա հետ հանդիպելը մեծ պատիվ է ցանկացած մարզիկի համար: Բնականաբար, Ջորջիոն անվիճելի ֆավորիտ է: Նա խելացի մարզիկ է և տակտիկական առումով հաղթելը շատ դժվար է: Իր կարիերայի ընթացքում հայազգի մարզիկն ընդամենը մեկ պարտություն է կրել, որը կարծում եմ ինչ-որ տեղ պատահականության հետևանք էր: Պետրոսյանը հիանալի է զգում տարածությունը և հազվադեպ է բաց մարտ վարում: Այդ մենամարտում, նա, հավանաբար, թերագնահատեց մրցակցին, և անցնելով ուժային պայքարի՝ հարված բաց թողեց, որը ճակատագրական էր: Մյուս բոլոր դեպքերում Ջորջիոն ուղղակի ոչնչացրել է մրցակիցներին: Բոլորս Արտյոմի կողքին ենք և նրան քաջալերելով պետք է նպաստենք, որ կարևորագույն այս դիմակայությունում արժանի դիմադրություն ցույց տանք Պետրոսյանին: Սպորտում հաղթում է նա, ով տվյալ պահին ավելի լավ մարզավիճակում է գտնվում: Չեմ կասկածում, որ Պաշպորինը լավ է նախապատրաստվել և ամեն ինչ կանի Ռուսաստանի դրոշը բարձր պահելու համար: Մենք հավատում ենք Արտյոմին»,- հայտարարել է Պովետկինը:

32-ամյա Պետրոսյանը ծնվել է Երևանում: 14 տարեկանում ընտանիքի հետ մշտական բնակություն է հաստատել Իտալիայում: Պրոֆեսիոնալ կարիերայում Պետրոսյանն անց է կացրել 84 մենամարտ և տարել 83 հաղթանակ, որոնցից 35-ը նոկաուտով: Սա կարելի է ֆանտաստիկ ցուցանիշ անվանել: Նա հանդիսանում է անկախ քաշային կարգում աշխարհի լավագույն քիք-բռմցքամարտիկը: Իտալիայում նրան անվանում են Դոկտոր Պետրոսյան: Ի դեպ, քիք-բռնցքամարտով է զբաղվում նաև Գևորգի կրտսեր եղբայրը՝ Արմենը: Վերջինիս հաջողվել է հաղթել ճանաչված քիք-բռնցքամարտիկներ Վեյսել Կոլոսին, Ջաբար Ասկերովին, Լերոյ Կաստներին: Այդուհանդերձ, Արմեն Պետրոսյանը լինելով տաղանդավոր մարզիկ, աչքի է ընկնում նաև ոչ այնքան կայուն ելույթներով: Նա անցկացնելով 84 մենամարտ՝ տարել է 67 հաղթանակ և կրել 16 պարտություն: 67 մենամարտերից 25-ում Արմեն Պետրոսյանը հաղթանակի է հասել նոկաուտով:

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Կարծում եմ՝ մենք պետք է թիրախային լիկվիդացnւմներ իրականացնենք Գազայում՝ ամեն գիշեր nչնչացնելով 30-40 մարդու. Իսրայելի ազգային անվտանգության նախարար Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան 16-ամյա աղջիկը դանակով հարձակվել է 9 և 16 տարեկան երկու քույրերի վրա Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ամենամասշտաբային ցանկը պшտերազմի սկզբից ի վեր. Կալլաս Տաճարի մոտ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով յոթ մարդ է մահացելLքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի Օգոստոսի 13-ին ինքն իրեն կյանքից զրկած զինվորին քնելու հարցի շուրջ հшյհпյել ենԱդրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք Իրանը կվերսկսի Թավրիզից դեպի Երևան ավիաչվերթները 2 տղամարդու աչքերին դևեր են երևացել․ նրանք վախից մահացել ենՈղբերգական դեպք Եղվարդում, բախվել են «Ford» ու մոտոցիկլ600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը. Թրամփ ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանԼճում լողանալուց հետո վիրուս են ձեռք բերել․ ինչ վտանգավոր վիրուս է թաքնված լճումԻրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ hրադադար հաստատելու ուղղությամբ, ուղղված են մшրտական գործողությունների նոր փուլին նախապատրաստվելուն. WSJ Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Տիգրան Աբրահամյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոսկանյան․ Բաքվի վարչախումբը պահում է հայ պատանդների, իսկ նրա «մասնագետները» որոշումներ են կայացնում Հայաստանում Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համարԻրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին