Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Առաջին զոհը Արարատում. Ալիկ Սարգսյանի գործունեության մեկնարկը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Newsbook.am-ը գրում է.

Երեկ երեկոյան Արարատի մարզի ՀՀԿ ղեկավար, նախկին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը զրույցի է հրավիրել ՀՀԿ կառույցի փոխնախագահ Գագիկ Բեգլարյանին: 

Նորանշանակ պատասխանատուն հորդորել է Բեգլարյանին աշխատել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա թիմակիցների դեմ:

Զրուցակիցների միջև տեղի է ունեցել բավական տհաճ խոսակցություն: Բեգլարյանը հրաժարվել է աշխատել Աբրահամյանի դեմ, ինչն առաջացրել է Ալիկ Սարգսյանի զայրույթը, և խոսակցությունն ավելի սուր երանգներ է ստացել:

Բեգլարյանը իրեն վատ է զգացել և քիչ անց տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է սրտի կաթվածից:

NewsBook-ը խնդրի հետ կապված զրուցեց ՀՀԿ ղեկավար, նախկին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ, որը հաստատեց՝ ինքը և Բեգլարյանը երեկ զրուցել են:

«Բեգլարյանը հենց դիմացիս կաբինետում էր նստում, ինձ էլ 100 տարվա ընկեր է, միասին  ամենալավ հարաբերություններն ենք ունեցել: Իմ մոտից է հենց դուրս եկել, գնացել իրա կաբինետ ու 1-2 ժամ հետո իրեն վատ զգացել: Ինձ չեն էլ դիմել, տղերքն արագ տարել են հիվանդանոց, ճանապարհին զանգել են, զանգել եմ Էրեբունի, դիմավորել են, զանգել եմ գլխավոր բժշկին, սակայն չեն կարողացել կյանքը փրկել: Զանգեցին, ասացին, որ վատ է, գնացել եմ հիվանադանոց ու մինչև վերջին պահը եղել այնտեղ»,- ասաց նա:

Սակայն Ալիկ Սարգսյանը հերքեց, թե ինքը խիստ է խոսել Գագիկ Բեգլարյանի հետ.

«Հլը գնացեք ճշտեք, կարողա երեկ չէ առաջին օրը շուկայում մեկի հետ խիստ խոսակցություն եմ ունեցել, բա կարել ա՞ տենց: Գագոն իմ ընկերն ա եղել, իմ կողքի շատ հավատարիմ մարդ, նրա մահն իմ համար շատ մեծ կորուստ է, մանավանդ այս կարևոր պահին, որ ինքը տիրապետում է այս աշխատանքին, ես աշխատանքում Գագոյի վրա հենված եմ եղել, ո՞նց կարող էր իմ ու Գագոյի մեջ խոսակցութուն լիներ: Ամենաշատը Գագոն էր ուրախացել, որ եկել եմ մարզ, նա իմ ընկերն է եղել, սրա մասին ամբողջ մարզը գիտի»,- ընդգծեց նախկին ՀՀ ոստիկանապետը:

Նկատենք, որ Բեգլարյանը մշտապես բարձր պաշտոններ է զբաղեցրել Արարատի մարզում և ակտիվորեն ներգրավված է եղել մարզի հասարակական-քաղաքական կյանքում:

Գագիկ Բեգլարյանը եղել է Արարատի մարզի ՀՀԿ կառույցի փոխնախագահը:

Նա եղել է ՀՀ Վերահսկիչ պալատի առաջին վարչության պետ:

Ծնվել է 1959թ. օգոստոսի 1-ին, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: 

1976թ. գերազանցությամբ ավարտել է Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1981թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը`ստանալով ինժեներ-տնտեսագետի որակավորում:

1988թ. ավարտել է Երևանի Մարքսիզմ –Լենինիզմի համալսարանը:

1984թ. վերապատրաստվել է Մոսկվայի Վ. Վ. Կույբիշևի անվ. Ղեկավար աշխատողների վերապատրաստման ինստիտուտում, 2002թ.՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանում:

1982-1994թթ. աշխատել է Արտաշատի պարկետի ֆաբրիկայում որպես գլխ. մեխանիկ:

1994-1998թթ. աշխատել է Արտաշատի միջշրջանային ջրմուղկոյուղու վարչությունում որպես իրացման բաժնի պետ:

1998-2009թթ. աշխատել է Արտաշատի քաղաքապետի խորհրդական:

2009թ.-ից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում որպես գլխավոր մասնագետ, վարչության պետի տեղակալ:

2016 թ. ապրիլից նշանակվել է առաջին վարչության պետ:

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների:

Զինապարտ է, ԶՈւ պահեստազորի ավագ լեյտենանտ:

ՀՀԿ Խորհրդի անդամ է : 2013թ. պարգևատրվել է ՀՀԿ Նախագահի պատվոգրով:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Նախասիրությունը` արվեստ, ճամփորդություն:

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ