Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում դաշինքներն ուժի ցուցադրման անուղղակի ձև են. Արմեն Բադալյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ Հայաստանում դաշինքները ուժի ցուցադրման անուղղակի ձև են: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ մեծ կուսակցությունները հիմնականում այդ դաշինքները ձևավորում էին, որպեսզի ժողովրդին ցույց տան, թե տեսեք՝ «մենք այնքան լավն ենք, այնքան հզոր ենք, որ բոլորը գալիս են մեզ են միանում: Բադալյանը նաև խոսեց այն մասին, թե ինչու քաղաքական ուժերը չկարողացան մեծ դաշինքներ ստեղծել: 

-Ո՞րն է պատճառը, որ դաշինքները դեռ չձևավորված քաղաքական ուժերը լքում են այն: Ինչ-որ լայն կոնսոլիդացիաների մասին էր խոսվում, սակայն հանկարծ պարզվեց, որ բոլորովին այն կազմը չէ, ինչը որ ակնկալվում էր, գոնե այս պահի դրությամբ: Խոսքը և՛ Ծառուկյան, և՛  Օհանյան-Օսկանյան դաշինքների մասին է: 

- Սխալ տպավորություն է, որ  եթե ընտրություններին մասնակցում է իշխանությունը, ապա  այնտեղ պետք է ընդդիմադիր մեգադաշինք ձևավորվի: Ընտրություններին մասնակցում է իշխող քաղաքական ուժը, մասնավորապես ՀՀԿ-ն, իսկ ընդդիմությունն ընտրություններին չի մասնակցում, մասնակցում են ազատ քաղաքական ուժերը: Այսինքն՝ ընտրություններում ոչ թե իշխանություն-ընդդիմություն հակամարտություն է, այլ ցուցադրվում է մրցակցություն  տարբեր ուժերի միջև: Եվ հաշվի առնելով այն, որ տարբեր ուժեր տարբեր գաղափարներ ունեն, բնականաբար, նրանց մոտ չստացվեց այդ միավորումը: Այստեղ նաև կար դաշինքների ձևավորման սխալ մոտեցում: Այն տպավորությունն էր, որ հիմնականում դաշինքի հիմքում ոչ թե գաղափարն էր, այլ ձևական ինչ-որ բաներ են:  Բացի «Ելք» դաշինքից, որը քիչ թե շատ գաղափարի վրա է հիմնված: «Ելք» դաշինքը գոնե համեմատաբար հավասարազոր ուժերից է բաղկացած, բայց ԲՀԿ-ի դեպքում դա չենք կարող ասել: «Ծառուկյան» դաշինքում հիմնականում մարդ-կուսակցություններ են՝ ՄԱԿ-ը, ՀՀՇ-ն, ՍԴՀԿ-ն: Դրանք դաշինքին ոչինչ չեն տալու, փոխարենը խորհրդարանում մանդատ ստանալու հնարավորություն են ունենում: Նույնն էլ Օսկանյան-Օհանյան դաշինքի վերաբերյալ կարելի է ասել՝ «Երրորդ Հանրապետությունը», Դեմոկրատական կուսակցությունը, ԱԻՄ-ը որպես այդպիսին չկան, դրանք մարդ-կուսակցություններ են: Տպավորություն է, որ այդ կուսակցությունները հավաքվում են մի ուժի շուրջը, որպեսզի մտնեն խորհրդարան: Դաշինքներ այդպես չեն ձևավորում: Կարևոր է նաև, որ դաշինք կազմող քաղաքական ուժերը նույն ուղղվածությունը և հնարավորությունը ունենան: Իսկ այդ դաշինքներում այս բոլոր սկզբունքները խախտվում են: Հետևաբար, եթե դրանք խախտվում են, ստացվում է այն, ինչը որ ունենք այսօր:

-Բայց հենց սկզբում էլ ակնհայտ չէ՞ր, որ հավանական դաշինքների  քաղաքական ուժերը տարբեր ուղղվածություններ և հնարավորություններ ունեն:

-Հենց սկզբից պարզ էր, բայց նրանք հույս ունեին մեծ դաշինք ստեղծել Հանրապետականի դեմ, բայց դա էլ չէր աշխատի: Այն ժամանակ խոսում էին «Համախմբման» շուրջ դաշինք կազմելու մասին՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, բայց Գագիկ Ծառուկյանը դեռ չէր մտել քաղաքականություն: Ծառուկյանը հունվարին ասաց, որ մտնում է քաղաքականություն և նա չէր կարող լինել երկրորդը «Համախմբում»–ի այդ մեգադաշինքում, բնականաբար, «Համախմբման» կողմից ձևավորվելիք այդ մեգադաշինքն ի չիք դարձավ, և փաստորեն, ԲՀԿ-ի կողմից սկսվեց նույն մեծ դաշինքի ձևավորման գործընթացը տեղի ունենալ: Արդյունքում ո՛չ մեկը շահեց, ո՛չ էլ մյուսը: Ի վերջո, այդ դաշինքները ուժի ցուցադրման անուղղակի ձև են: Մեծ կուսակցությունները հիմնականում այդ դաշինքները ձևավորում էին, որպեսզի ժողովրդին ցույց տան, թե տեսեք՝ մենք այնքան լավն ենք, այնքան հզոր ենք, որ բոլորը գալիս են մեզ են միանում: Ոչ թե դաշինքի ձևավորման սկզբունքներն էին հաշվի առնվում, այլ դաշինքի ձևավորմամբ փորձում էին նախընտրական կամպանիայի PR անել: Իսկ քանի որ դաշինքի ձևավորման սկզբունքը չպահպանվեց, այդ PR-ը չաշխատեց: 

- Իսկ կարելի է ասել, որ «Ելք» դաշինքը կայացած է, չնայած այն հանգամանքին, որ շատ ավելի մեծ կոնսոլիդացիայով կարող էր լինել, օրինակ՝ «Ժառանգություն», ՀԱԿ:


-ՀԱԿ-ի հետ դաշինքը չէր կարող լինել այն պարզ պատճառով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը տարածքների հանձնման գաղափարն է առաջ քաշում, իսկ «Ելք» դաշինքը այդ գաղափարին կողմ չէ: «Ժառանգության» դեպքում էլ չէր կարող լինել, որովհետև Ժառանգության մեջ անորոշ իրավիճակ է: Այդ կուսակցությունը հիմնական մեխը դրեց «Համախմբման» վրա՝ հույս ունենալով, որ նախկին պաշտպանության նախարարի ղեկավարությամբ մեծ դաշինք կլինի, որը չստացվեց: Իսկ «Ելք» դաշինքն էլ դրան բացասական վերաբերվեց: Այնպես որ «Ելք»-ի շուրջ նույնպես մեգադաշինք չէր կարող ձևավորվել:

Երևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Կյանքից հեռացել է «Նաիրի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Գրիգորիի ՀասրաթյանըՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա ՄելոնիԵթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Ինչի՞ են պատրաստ Ռուսաստանն ու Ուկրաինան համաշխարհային մակարդակներումԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Զելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջ Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՈստիկանները ձերբակալել են 34-ամյա կնոջը՝ ջրից բողոքելու պատճառովՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն էՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասին Հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն