Սաուդյան Արաբիայում 365 ուղևորի տեղափոխող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆIraqi Airways ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որով 365 ուղևոր է թռչելիս եղել, արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի` թագավոր Աբդուլ Ազիզի անվան միջազգային օդանավակայանում:
ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնում Al Jazeera սաուդական պարբերականը, որի տվյալներով` թռիչքուղում վայրէջք կատարելու պահին օդանավի շասսիներից մեկը բռնկվել է օդանավի արգելակման համակարգի գերտաքացման պատճառով:
Միջադեպի պատճառով օդանավում գտնվող բոլոր անձնաց անհապաղ տարհանել են: Օդանավակայանի փրկարարներին ու հրշեջներին հաջողվել է վերացնել բռնկման հետևանքները:
Տուժածների մասին տեղեկություն չի ստացվել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



