ԱՄՆ-ում հսկա բեռնատարը կողաշրջվել է քամու պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի Վայոմինգ նահանգի ավտոմայրուղիներից մեկում բեռնատարը կողաշրջվել է` ընկնելով ոստիկանական մեքենայի վրա:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները, ավտովթարի պատճառ է դարձել ուժեղ քամին:
Համացանցում հրապարակված տեսանյութը, որ նկարահանվել է մեկ այլ ոստիկանական մեքենայի տեսահսկման սարքի օգնությամբ, պատկերում է, թե ինչպես է բեռնատարը, մոտենալով մայրուղու վրա կանգնած հերթապահություն իրականացնող ոստիկանական մեքենային, անսպասելիորեն ընկել է մեքենայի վրա:
Բարեբախտաբար, միջադեպի պահին ոստիկանական մեքենայում ոչ ոք չի եղել: Բեռնատարի վարորդը ևս չի տուժել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



