Գերմանիայում 91 մզկիթ է հարձակման ենթարկվել 2016-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ 2016 թվականին երկրում 91 մզկիթ է հարձակման ենթարկվել:
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, Գերմանիայի ներքին գործերի նախարարության հրապարակած զեկույցում նշվում է, որ հարձակումների մեծամասնությունը՝ 21 դեպք, տեղի է ունեցել արևմտյան Գերմանիայի Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա վարչական շրջանում, որտեղ ամենից շատ մուսուլման ներգաղթյալներ են բնակվում:
Զեկույցում չի նշվում, թե որքանով են մզկիթները տուժել հարձակումների հետևանքով: Սակայն նշվում է, որ ոստիկանությունը բացահայտել է 12 գործով կասկածյալների և ձերբակալել մեկին:
Նմանատիպ հարձակումների թիվը երկրում մեծացել է 2015-ին 890 000 ներգաղթյալների ժամանմամբ և Գերմանիայի որոշ շրջաններում տիրող հակամուսուլմանական տրամադրվածությամբ:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



