Բելգիայում ավտոարշավի տաղավարում շուրջ 70 մարդ թունավորվել է գազից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիայում գազից 67 մարդ է թունավորվել ավտոարշավի տաղավարում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Soir պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել Վավր քաղաքի «կարտինգ-կենտրոնում»: Պատճառն օդափոխման համակարգում խնդիրն է եղել, ինչի արդյունքում մարդիկ սկսել են շնչել մեքենաներից արտանետվող գազը:
5 մարդ ծանր վիճակում է: Տուժածներին տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել, այդ թվում՝ Բրյուսելի բուժհաստատություններ:



