Եվրահանձնակատարը Brexit-ի հետեւանքով Գերմանիայի հնարավոր կորուստները 1 մլրդ եվրո է գնահատել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹվային տնտեսության եւ տեղեկատվական հանրության հարցերի եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետեւանքով Գերմանիայի կորուստները 1 մլրդ եվրո է գնահատել: Այս մասին նա ասել է Bild-ին տված հարցազրույցում:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ Գերմանիան ստիպված կլինի ավելի շատ միջոցներ փոխանցել ԵՄ-ի բյուջե: Ամեն դեպքում, Էթինգերը երկու սցենար է կանխատեսում:
«Եթե ԵՄ-ի բյուջեն նախկինը մնա, ստիպված կլինեն օգնել նաեւ այլ երկրներ: Եթե մենք բյուջեն Մեծ Բրիտանիայի ներդրման չափով կրճատենք, ապա դրա կարիքը չի լինի»,- ասել է եվրահանձնակատարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի ֆինանսական հատվածը Brexit-ի պատճառով 30 հազար աշխատատեղ կկորցնի:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



