Սալոնիկում Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ավիառումբ են հայտնաբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍալոնիկի Կորդելիո շրջանից տարհանում են 72 հազար բնակիչների. այստեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների անգլիական ավիառումբ են գտել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ռումբը հայտնաբերել են ավտոլցակայանում հողային աշխատանքների ժամանակ: Մինչ մասնագետներն այն կվնասազերծեն, 1.9 կմ շառավղով բոլոր բնակիչներին կտարհանեն: Կտարհանեն նաեւ Softex ճամբարի փախստականներին:
Ծրագրվում է ուսումնամարզական դաշտում պայթեցնել ռումբը: Ամբողջ գործողությունը 6-8 ժամ կտեւի, այդ ընթացքում կդադարեցվի նաեւ երկաթուղային հաղղորդակցությունը:
Հայտնաբերված ավիառումբն անգլիացիները Սալոնիկի վրա են նետել 1943 թվականի դեկտեմբերի 5-ին:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



