Լավրովը պատմել է ռուս դիվանագետների հավաքագրելու չդադարող փորձերի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանցի դիվանագետներին, այդ թվում՝ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, նախկինի պես փորձում են հավաքագրել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ընդ որում, շատ հաճախ դա արվում է բացահայտորեն, ընտանիքի անդամների ներկայությամբ: Իհարկե, դրանք անընդունելի մեթոդներ են»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ անցյալ տարի, դեռեւս ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմի օրոք, նման մի քանի դեպք է եղել, եւ ամեն անգամ Մոսկվան դրա վրա ուշադրություն է հրավիրել:



