Աֆղանստանում «Թալիբան» շարժման առնվազն 10 գրոհային է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի հյուսիսային Բադահշան նահանգի Ջարմ շրջանում երկրի անվտանգության ուժերի իրականացրած հակաահաբեկչական գործողությունների արդյունքում «Թալիբան» ծայրահեղական շարժման առնվազն 10 գրոհային է սպանվել, ևս 14-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
«Կիրակի վաղ առավոտյան Ջարմ շրջանում սկսված գործողությունների արդյունքում հաջողվել է մի քանի բնակավայր ազատագրել գրոհայիններից: Թալիբների հետ բախման ժամանակ առնվազն 10 գրոհային է ոչնչացվել, այդ թվում` խմբի հրամանատար Մուլլա Նաքիբուլան և 6 արտասահմանցիներ», - հաղորդել է Աֆղանստանի կառավարական ուժերի ներկայացուցիչը:
Նշվում է, որ «Թալիբան» շարժման գրոհայինները դեռ որևէ մեկնաբանություն չեն տվել կատարվածի առթիվ:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



