Համբուրգի օդանավակայանը 1 ժամով փակվել է տարօրինակ հոտի պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանիայի Համբուրգ քաղաքի օդանավակայանը ժամանակավորապես տարհանվել է, երբ տերմինալի տարածքը տարօրինակ բույրով է լցվել, իսկ ներսում գտնվող մարդկանց մոտ սրտխառնոց, աչքերի բորբոքում և շնչահեղձություն է սկսվել:
BBC-ի հաղորդմամբ` տեղում աշխատում են փրկարարներն ու հրշեջները: Կատարվածի պատճառները պարզվում են:
Օդանավակայանն ամբողջությամբ փակվել է երևանյան ժամանակով 15:30-ին և բացվել մեկ ժամ անց: Այդ ընթացքում ուղևորներն ստիպված են եղել սպասել դրսում, իսկ Համբուրգի օդանավակայանում վայրէջքի կատարել պատրաստվող մի քանի չվերթներ տեղափոխվել են այլ օդանավակայաններ:
Համբուրգի ոստիկանությունից տեղեկացրել են, որ բույրի տարածման խնդիրն առաջացել է վերահսկման կենտրոնական գոտում, որտեղ ստուգում են ուղեբեռները:

1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



