Գևորգ Դավթյանը՝ ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ հանդիպման ժամանակ ծանրամարտի ֆեդերացիայից պատանիների հավաքականի մարզչական կազմը եւս մեկ մասնագետով համալրելու առաջարկ է եղել:
Առաջարկվեց օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գևորգ Դավթյանի թեկնածությունը,- հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Տեղում ստանալով ներկաների հավանությունը՝ Հրաչյա Ռոստոմյանը տվեց իր համաձայնությունը:
Այդ տարիքային խմբի ծանրորդները նախապատրաստվելու են աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին եւ պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշեր նվաճելու լավ հնարավորություն ունեն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



