«Երրորդ հանրապետությունը» դադարեցրել է մասնակցությունը «Համախմբման» և ՀԴԿ-ի հետ համագործակցության համաձայնագրին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Երրորդ հանրապետություն» կուսակցությունը դադարեցնում է մասնակցությունը 2017թ. հունվարի 17-ին «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների կողմից ստեղծված համագործակցության համաձայնագրին։
Կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը Tert.am-ի հետ զրույցում հստակեցրեց, որ հրաժարվում են համաձայնագրից, և ոչ թե դադարեցնում համագործակցությունը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը ևս հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը:
Վիկտոր Դալլաքյանը հրաժարվեց պատասխանել մնացած հարցերին` նշելով, որ մանրամասներին կանդրադառնա ասուլիսի ժամանակ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



