Ավստրիացին իր նոր բնակարանում 270 000 եվրո է հայտնաբերել և հանձնել ոստիկանությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվստրիայի Գրաց քաղաքի բնակիչն իր նոր բնակարանի նկուղում 269 500 եվրո գումար է հայտնաբերել և գտածոյի մասին անմիջապես հայտնել է ոստիկանությանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ավստրիական աղբյուրին:
Հաղորդվում է, որ 42-ամյա վարձակալը նոր բնակարան է տեղափոխվել այս տարվա սկզբին: Վերադասավորումներ անելով նկուղում` տղամարդը ստվարաթղթե արկղ է հայտնաբերել, որում թղթադրամների կապոցներ են եղել: Բարեխիղճ քաղաքացին առանց վարանելու ոստիկանություն է դիմել` ենթադրելով, որ այդ ծավալի գումարը կարող է առնչություն ունենալ որևէ քրեական պատմության հետ:
Ոստիկանությունից հաստատել են, որ նման դիմում իսկապես եղել է, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



