Ձմեռը վերադառնում է Հայաստան. ձյուն է տեղալու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ գիշեր Աշոցքում օդի ջերմաստիճանը կազմել է 34 աստիճան ցուրտ, գրել է ԱԻՆ Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում:
Միաժամանակ, իր գրառման մասին մեկնաբանություններում, պատասխանելով այն հարցին, թե, արդյո՞ք, ձմեռը վերադառնում է, նա պատասխանել է, որ այդպես էլ կա:
Իսկ օգտատերերից մեկի հարցին, թե առաջիկա օրերին ձյուն սպասվում է արդյոք, Սուրենյանը պատասխանել է. «այո, գիշերվանից կսկսվի»:
Կիրակի ցերեկը Երևանում դիտվել է փոփոխակի ամպամածություն առանց տեղումների, եղանակը համեմատաբար տաք էր՝ սնդիկի սյունը տատանվում էր զրո աստիճանի սահմաններում: -0-
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



