Նոյակերտում առավելագույն ձայներ հավաքել է գործող համայնքապետը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզի Նոյակերտ համայքնում փետրվարի 12-ին անցկացվեցին համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները: Պայքարն ընթանում էր երկու թեկնածուների՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Հովհաննես Հարությունյանի եւ անկուսակցական Էդուարդ Սարգսյանի միջեւ: Ընտրելու իրավունք ունեցող 1529 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 747-ը, որոնցից գործող համայնքապետի օգտին են քվեարկել 691-ը, իսկ Էդուարդ Սարգսյանի օգտին՝ 52 քաղաքացի: Անվավեր են ճանաչվել չորս քվեաթերթիկ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում 13/1 ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Մարիետա Խաչատրյանն ասաց, որ ընտրություններն անցել են հանգիստ պայմաններում՝ առանց որեւէ միջադեպի: «Չենք ստացել նաեւ ոչ մի դիմում-բողոք»,- ընդգծեց Խաչատրյանը:
Հովհաննես Հարությունյանը Նոյակերտի համայնքապետի պաշտոնը ստանձնել է 2012 թվականի նոյեմբերի 12-ին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



