Ոսկետափ գյուղում ընտանիքի 5 անդամները թունավորվել են վառարանի ծխից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 13-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Ոսկետափ գյուղի բնակիչներ, 1968 թ. ծնված Սմբատ Մ.-ն, 1969 թ. ծնված Գայանե Ա.-ն, 1995 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն, 1996 թ. ծնված Կարինե Մ.-ն և 2004 թ. ծնված Արևիկ Մ.-ն:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են փետրվարի 12-ին, ժամը 23.30-ի սահմաններում, հյուրասենյակում տեղադրված փայտի վառարանից տունը ծուխ լցվելու հետևանքով: Կատարվում է քննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



