Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սամվել Բաբայանը լոբբինգ է անում «Համախմբման» համար. Վիկտոր Դալլաքյանը բացեց փակագծերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Երրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիր Վիկտոր Դալլաքյանը բացել է փակագծերը, թե ինչ ստվերային գործընթացներ են տեղի ունեցել «Համախմբում» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների հետ ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցելու համաձայնագրի ստորագրումից հետո: Փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը Վիկտոր Դալլաքյանն ընդգծել է, որ համաձայնագրին իր մասնակցությունը դադարեցրել է ստվերային գործը նթացների պատճառով: Մանրամասնելով ասվածը` Դալլաքյանը հայտնեց, որ փետրվարի 6-ին «Երրորդ հանրապետություն» կուսակցության գրասենյակ է ներկայացել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով ներկայացրել է ձևավորվելիք դաշինքի համամասնական ցուցակ և փորձել է այն քննարկման առարկա դարձնել: «Մարդը հայտարարում է, որ ինքը քաղաքական բնույթի որևէ հրապարակային գործունեություն չի ծավալում, բայց այցելում է մեր կուսակցության գրասենյակ, այնուհետև նաև այցելել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության գրասենյակ և հանդես է գալիս նույն առաջարկ ով: Ես, բնականաբար, մերժել եմ Սամվել Բաբայանի առաջարկը, քանի որ այդ կուլուարային, ստվերային մոտեցումը ինձ համար անընդունելի է: Պատճառներից մեկն այդ համագործակցությունը դադարեցնելու նաև սա է, որովհետև Բաբայանը ներկայացնում է «Համախմբում»-ը և լոբբինգ է անում այդ կուսակցության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Դալլաքյանը:

Նա լրագրողներին ներկայացրեց այն ցուցակը, որ իրեն ներկայացրել է Սամվել Բաբայանը: Այդ ցուցակում ընդգրկված են Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Անդրանիկ Թևանյանը, Վահե Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Սուսաննա Մուրադյանը, Երվանդ Բոզոյանը, Ստեփան Մարգարյանը: «Այսպիսով, ստացվում է, որ ցուցակի առաջին տասնյակում ընդգրկվածներից 7-ը ներկայացնում են «Համախմբում» կուսակցությունը: Հավատացեք, որ ինձ համար կարևոր չէ, թե ես որ համարը կլինեմ: Բայց ես կներկայացնեմ, թե ինչպես պետք է ձևավորվի դաշինքի համամասնական ցուցակը: Այդ դաշինքում ընդգրկված կուսակցությունները պետք է ձևավորեն խորհուրդ, որը համապատասխան քննարկումների արդյունքում ձևավորվում է ցուցակ: Սա է քաղաքականության տարրական սկզբունքը, ոչ թե մի անձը կուսակցության ղեկավարներին ներկայացնի ցուցակ և փորձի այն քննարկել: Ես անընդունելի եմ համարում այս մոտեցումը, քանի որ համամասնությունները խախտված են: Տրամաբանական կլիներ, որ ցուցակը ձևավորվեր համաձայնագիր ստորագրած կուսակցություններից ներառված անձանց համամասնությամբ»,-ասաց Վիկտոր Դալլաքյանը:

Նա հավելեց, որ անձնական մոտեցման կամ ամբիցիաների խնդիր չկա: Դալլաքյանը հավելեց, որ ինքը պատրաստ է լինել ցանկացած դաշինքի ցուցակի վերջին համարը, որը ունի գործունեության հստակ ծրագիր, ձևավորված պլատֆորմ, որը ձևավորվել է դաշինքի ձևավորմանը մասնակից կուսակցությունների հրապարակային համագործակցության արդյունքում:

 

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան