Արցախի ՈւՀԱ թիմը կմասնակցի Մոսկվայի և մերձմոսկովյան կենտրոնական լիգային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Ուրախների եւ հնարամիտների ակումբի թիմը փետրվարի 13-ին կմեկնի Մոսկվա` մասնակցելու Մոսկվայի և մերձմոսկովյան կենտրոնական լիգային: Այս անգամ Արցախի ուրախների և հնարամիտների թիմը կփորձի հաղթահարել ավելի դժվար փորձություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արցախի ՈւՀԱ «Աղ ու հացով» թիմը ստեղծվել է 2014 թվականի հոկտեմբերին, գրանցվել է ՈՒՀԱ միջազգային փառատոնի ցանկում և ստացել մասնակցելու հրավեր։
Հունվարի 12-26-ը անցկացվել է 26-րդ ՈՒՀԱ փառատոնը, որին մասնակցել է նաև Արցախից ՈւՀԱ թիմը՝ «Արցախի հավաքական» անունով:
2015 թվականի դեկտեմբերի 3-ին անց է կացվել Կովկասյան լիգայի եզրափակիչ խաղը, որին մասնակցել է 6 թիմ։ Խաղն անց է կացվել 3 փուլով՝ «Ողջույն», «5 նորություն» և «Երաժշտական համար»։ Ստեփանակերտի «Աղ ու հացով» թիմը գրավել է պատվավոր 3-րդ հորիզոնականը և արժանացել գավաթի։ Իսկ թիմի ավագ Տիգրան Գալստյանը ճանաչվել է եզրափակիչ փուլի լավագույն արտիստ:



