Հայաստանում պարենային ապրանքների գներն ավելացել են 1,7 տոկոսով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում 2017 թվականի հունվարին, նախորդ տարվա համանուն ժամանակահատվածի համեմատ, պարենային ապրանքների գներն աճել են 1,7 տոկոսով:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2016 թվականի դեկտեմբերի համեմատ այդ ցուցանիշն ավելացել է 6,7 տոկոսով:
Ըստ պաշտոնական վիճակագրության, աճը հիմնականում պայմանավորված է մրգի, ձվի, բանջարեղեն և կարտոֆիլի, շաքարավազի և ոչ ոգելից խմիչքների ապրանքատեսակների գների աճով:
Մրգի ապրանքախմբում գների աճը հունվարին, 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, կազմել է 19,4 տոկոս: Բանջարեղենի և կարտոֆիլի գների աճը կազմել է 10,6 տոկոս, շաքարավազինը`15 տոկոս, իսկ ոչ ոգելից խմիչքներինը` 4,1 տոկոս:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



