Հույս ունեմ հաշտեցնել երկու ազգերի. Ջամալան՝ «Голос»-ում իր թիմի հայ և ադրբեջանցի մասնակիցների մասին
ՎԻԴԵՈAsekose.am-ը գրում է.
Երգչուհի Էվա Ոսկանյանը, ով նախկինում հանդես էր գալիս «Էմփիրեյ» խմբում, մասնակցել է ուկրաինական «Голос» նախագծի կույր լսումներին և անցել հաջորդ փուլ: Երգչուհու ելույթի վերջին վայրկյաններին դեպի իրեն է շրջվել ուկրաինացի երգչուհի Ջամալան, ում մայրը հայուհի է:
Ի դեպ՝ Ջամալան իր խոսքում հույս է հայտնել, որ իր խմբում ունենալով ազգությամբ հայ և ադրբեջանցի մասնակիցներ, կկարողանա հաշտեցնել նրանց.
«Հնարավորություն ունեմ հաշտեցնելու երկու ազգերի, որոնք 20 տարի է, ինչ վեճի մեջ են: Իմ թիմում ունեմ ադրբեջանցի և արդեն հայ մասնակից, նրանք նույնիսկ չեն խոսում միմյանց հետ: Գուցե սա կլինի խաղաղության նախագիծ»,- իր խոսքում նշում է Ջամալան:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



