Քանյե Ուեսթի հիշողությունը վերականգնվում է
ԼԱՅՖԸնդհանուր առմամբ մենք չէինք կասկածում, որ նյարդային խանգարումից հետո Քանյեի մոտ արդեն ամեն ինչ կարգին է, բայց, պարզվում է, նա հիշողության հետ կապված խնդիրներ է ունեցել: Նրա մենեջերի խոսքով՝ ռեփերի հիշողությունը դանդաղ, բայց հաստատուն քայլերով վերականգնվում է:

Եվ չնայած Ուեսթը հրաժարվել է մասնակցել «Գրեմմի»-ին, նրա մենեջեր Մալիք Յուսեֆը, ամեն դեպքում, ներկա է եղել մրցանակաբաշխությանը:
Յուսեֆը հայտարարել է, որ ռեփերն աստիճանաբար կազդուրվում է:
«Նա տուն է վերադարձել, եւ հիմա նրա առողջությունն օրեցօր բարելավվում է: Նրա հիշողությունը վերականգնվում է, ինչը շատ լավ է: Քանյեն բուժվել է, եւ դա ոգեշնչում է: Ուեսթը դեռեւս չի վերադարձել աշխատանքին, նա կենտրոնացած է բացառապես իր առողջության վրա»,- նշել է Մալիքը:
Աղբյուրը՝ TMZ
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել



