Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սոնայի խոսքն՝ ուղղված մեղավոր տղամարդկանց և սիրո խոստովանությունը

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Երբ բեմում էներգետիկ բում է, նշանակում է՝ երգում է Սոնան: Այս երգչուհին վայելում է իր յուրաքանչյուր կատարումը և ստիպում, որ հանդիսատեսն էլ վայելի ռիթմերն ու լիարժեք լիցքաթափվի: Հենց այսպիսի տրամադրություն էր Օպերայի «Ջազզվեում» երեկ երեկոյան, երբ համերգային սեզոնի փակման կապակցությամբ նա ելույթ էր ունենում: Սոնայի անսպառ էներգետիկան նույնիսկ պատահական անցորդներին անտարբեր չէր թողել, և սրճարանի հարակից տարածքում հերթ էր գոյացել:

«Մեկ տարի առաջ այս օրը տատիկս մահացավ: Ինձ համար մի քիչ դժվար է, բայց գիտեմ, որ այսօր իր համար եմ երգում»,- ասաց երգչուհին ու սկսեց իր համերգային ծրագիրը:

«Շատ ուրախ եմ, որ այսօր «Ջազզվեում» եմ, «Ջազզ»-ը ես եմ, «Վե»-ն՝ դուք (вы):)»,- նշեց Սոնան: BlogNews.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ ակումբային համերգների ժամանակ շատ մեծ էներգիա և՛ տալիս է, և՛ ստանում: «Քանի որ իմ երաժշտությունը էներգիայով հզոր է, ակումբային համերգներն ինձ համար շատ կարևոր տեղ ունեն: Ցանկություն ունեմ նաև մեծ համերգասրահում ելույթ ունենալ, ուղղակի երևի դեռ ժամանակը չէ: Առանց հովանավորների դժվար է մենահամերգ անել, քանի որ այն մեծ ներդումներ է պահանջում: Ես հենց այնպես համերգ չեմ անի»,- ասաց երգչուհին:

Կոնստանտին Օրբելյանի «Ромашки любви» երգը կատարելիս Սոնան նկատեց, որ իրեն մինչ օրս հիշում են որպես «Մեր բակի» Սոնա ու հարցնում՝ Մկոն ո՞ւր է: Երեկոյի ընթացքում Սոնան պարբերաբար սիրո խոստովանություն էր անում ներկաներին և իր երախտիքը հայտնում երկրպագուներին: «Ես ծնվել և մինչև 17 տարեկանս ապրել եմ այստեղից ոչ հեռու՝ մի փողոց այն կողմ: Հետո մեկնեցի Մոսկվա ու այնտեղ էի ապրում, բայց հիմա ձեր շնորհիվ հաճախ եմ գալիս Երևան: Ես ձեզ շատ եմ սիրում, ուզում եմ, որ միայն երջանկության  արցունքներ ունենաք»,- ոգևորությամբ ասաց երգչուհին:

Իր «Грешник мой» երգը Սոնան նվիրեց բոլոր «մեղավոր» տղամարդկանց` նշելով, որ բոլոր տղամարդիկ էլ «մեղավորներ» են, այնուհետև կատարեց «Самая-Самая» ստեղծագործությունը՝ հորդորելով տղամարդկանց չմոռանալ պարբերաբար հիշեցնել իրենց կանանց, որ նրանք «ամենա-ամենան» են:)

Համերգին ներկա էր նաև «Հայաստանի ձայնը 3»-ի հաղթող Ռաիսա Ավանեսյանը: Նա և Սոնան ներկայացան զուգերգով: «Կան մարդիկ, ովքեր շատ ջանք են գործադրում, որպեսզի աստղ դառնան, և կան մարդիկ, ովքեր աստղ են ծնվում. իրենց մեջ ունեն լույս, արև: Թե՛ դուք, թե՛ ես գիտենք, որ Սոնան  երկրորդ խմբի մարդկանցից է»,- նշեց Ռաիսան:

«Ջազզվե» սրճարաների ցանցի մարքեթինգի բաժնի ղեկավար Սիլվա Ղամբարյանն ասաց, որ սա համերգային սեզոնի փակումն է, սակայն բացօթյա սրճարանն աշխատելու է, քանի դեռ եղանակային պայմանները թույլ կտան: «Ամբողջ սեզոնի ընթացքում ունեցել ենք բացօթյա շատ լավ համերգներ: Արձագանքներից հասկացանք, որ այս տարվա համերգային շրջանը ստացված էր, ինչի համար շատ ուախ ենք»,- նշեց նա:

«Ջազզվե»-ն և «Dolce Travel»-ն անակնկալ էին պատրաստել սրճարանի այցելուների համար՝ խաղարկելով երկու անձի ուղեգիր դեպի Եգիպտոս՝ հավատարիմ այն հաճախորդնեի համար, ովքեր այցելությունից հետո հաշվի թերթիկների վրա լրացրել են տվյալներն ու գցել արկղի մեջ:  Փոքրիկ Նոնայի թեթև ձեռքով երջանիկ հաղթողը դարձավ Արփինե Ղևոնդյանը:

 

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց