Մեր աշխատակազմի որդեգրած քայլերը միտված են լինելու Էրեբունու զարգացման ծրագրերի իրականացմանը.Դավիթ Գրիգորյան
ԲԼՈԳԷրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հարգելի´ էրեբունցիներ,
ինչպես գիտեք հունվարի 27-ից ստանձնել եմ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը:
Առաջիկայում մեր աշխատակազմի որդեգրած քայլերը միտված են լինելու Էրեբունու զարգացման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև նոր գաղափարներ կյանքի կոչելուն, որոնք կնպաստեն էրեբունցու առօրյան ավելի հարմարավետ դարձնելուն:
Բարեխիղճ, հետևողական ու սրտացավ մոտեցում աշխատանքին: Սրանք էլ այն հիմնական պահանջներն են, որոնք իմ կողմից դրվել են պատասխանատուների առջև:
Հուսով եմ, որ համացանցային այս հարթակը կդառնա իմ և ձեր այլընտրանքային շփման միջոցը՝ բարձրացված հարցերին և մտահոգող խնդիրներին հնարավորինս կարճ ժամանակահավածում լուծումներ տալու, ինչպես նաև նոր առաջարկներ լսելու համար: